ԼՈՒՐԵՐ: Սեր, հարաբերություններ, ընտանիք
Ի՞նչ պետք չէ ասել կնոջը
Շատերն են սովորեցնում, թե ինչպես ծանոթանալ կնոջ հետ, ինչպես ժամադրել և այդպես շարունակ… Բայց հաճախ պետք է սովորեցնել, թե ինչ չպետք է ասել նրան: Բերանը փակ պահելով` կարելի է խուսափել շատ սխալներից:
Կարճ ասած` բոլոր այն տղամարդկանց, ովքեր տանջվում են fb-ով, ադնակլասնիկով, այլ սոց. ցանցերի օգնությամբ և ռեալ կյանքում կանանց հետ ծանոթանալու և առաջին հանդիպման հրավիրելու բարդ ու անհասկանալի գործընթացի վրա, նվիրվում է 3 մասից բաղկացած հետևյալ հոդվածը.
1. «Կարո՞ղ ենք մի օր միասին դուրս գալ» կամ «Կգա՞ ս հանդիպենք» կամ «կարելի՞ է ծանոթանալ»
Չէ’, չի կարելի…
Կինը ցանկանում է լինել հավասարակշռված և առաջնորդի հատկություններով օժտված տղամարդու կողքին և ոչ այնպիսի մեկի, ով թույլտվություն է հարցնում նրան ժամադրելու համար: Երբեք չհարցնե՛ք կնոջը` արդյոք կարող եք նրան որևէ տեղ հրավիրել. ուղղակի ժամադրե՛ք նրան, բայց կատարե՛ք այդ քայլը ինքնավստահ: Ընդհանրապես ընտրեք օրիգինալ վայր` կնոջ հետաքրքրասիրությունը շարժելու համար: Այդպես ավելի հավանական է, որ մերժում չեք ստանա: «Որոշել եմ սալսայի դասերի գնամ, բայց պարող ծանոթ չունեմ: Քեզ երբվանի՞ ց հարմար կլինի» կամ ուղղակի «Մի հատ հետաքրքիր բան եմ սարքել հատուկ քո համար: Ե՞ րբ ես գալիս` տեսնեսե: Կարևոր է, որ Ձեր հարցադրման մեջ ոչ թե թույլտվություն խնդրեք, այլ հարցնեք վայր կամ ժամ այնպես, ասես դրական պատասխան արդեն ստացել եք:
2. Բա որ մաշնես տենաս, միանգամից կգաս հետս կաֆե…
Ցավում եմ, բայց պիտի ասեմ, որ բոլոր կանայք (ովքեր իսկապես փնտրում են նորմալ մարդկային շփում) այն տղաներին, ովքեր պարծանքով խոսում իրենց մեքենաների, աշխատանքի (միայն պաշտոնի), տների մասին, դասում են հետևյալ կատեգորիային. ՏՂԱՆԵՐ, ՈՎՔԵՐ ԱՌԱՋԱՐԿԵԼՈՒ ՈՒՐԻՇ ՈՉԻՆՉ ՉՈՒՆԵՆ: Իհարկե, որոշ կանանց ուշադրությունը հնարավոր է գրավել այս տարբերակով, սակայն նույնիսկ նրանք ավելի շատ կտպավորվեն և կգրավվեն Ձեր նյութական բարեկեցությամբ, քան Ձեզնով: Մի խուսափեք Ձեր նույնիսկ ամենափոքր հաջողությունները ներկայացնելուց, քանի որ դրանք դիմացինի համար կարող են ավելի կարևոր լինել, քան կարելի էր ենթադրել: Հետևությունները թողնում եմ Ձեզ:
3. «Ի՞նչ անենք այսօր երեկոյան»
Բա հետո՞ ինչ անենք… Կանանց մեծամասնությունը սիրում է նախաձեռնող տղամարդկանց, իսկ մնացած կանայք դեռ չեն ծնվել :p Երբ ժամադրում եք կնոջը, համոզվե՛ք, որ լավ մշակված ծրագիր ունեք: Մի՛ ծանրաբեռնեք նրան, նույնիսկ եթե ցանկանում եք հաճելի պահեր պարգևել: Եթե ցանկանում եք, որ «կնոջ ուզածով լինիե, նախօրոք իմացեք նրա նախասիրությունների մասին, բայց մի հայտնեք Ձեր պլանները: Ընդ որում` լավ կլինի, որ առաջին հանդիպման ժամանակ հրավիրեք կնոջը նրա համար անծանոթ տեղ, որը, ցանկալի է, որ գտնվի այնպիսի վայրում, որտեղով այդ կինը հաճախակի անցնում է: Ամեն անգամ այդ վայրը կհիշեցնի նրան Ձեր մասին…
4. «Կարո՞ղ եմ համբուրել քեզ»
Հարցրե՛ք ցանկացած կնոջը, և նա Ձեզ կասի, որ տղամարդը երբեք չպետք է թույլտվություն հարցնի կնոջը համբուրելու համար: Դա դեմ է այն ամենին, ինչ կինը փնտրում է տղամարդու մեջ: Գուցե քաղաքավարությունից ելնելով նա պատասխանի «այոե, բայց ներքուստ նրա պատասխանը հաստատական «ոչ» կլինի: Չնայած ավելի հավանական է հակառակը:
5. «Դու սիրո՞ւմ ես ինձ»
Ընդհարապես այս հարցից խուսափել պետք է ոչ միայն տղամարդկանց, այլև կանանց: Եթե հնարավոր է ընտրել այնպիսի արտահայտություն, որն անմիջապես բացասաբար կանդրադառնա հարաբերությունների և սկզբնական համակրանքի վրա, ապա սա հենց այդ արտահայտությունն է: Այսպիսի հարց տալը անվստահություն է ներշնչում: Մի՛ հարցրեք, այլ ուղղակի ենթադրեք: Դե… Ձեզ չհավանել չի լինի ;)
6. «Ես անցած օրը հաղորդագրություն էի ուղարկել, բայց պատասխան չստացա: Ինչ-որ բա՞ն է պատահել»
Մեկ էլ երբ երեք ամիս առաջ զանգել էի, անջատեցիր ու հետ չզանգեցիր…
ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՍ ԱՇԽԱՏՈՒՄ ԵՄ, ՇԱՏ ԶԲԱՂՎԱԾ ԵՄ ԼԻՆՈՒՄ ՈՒ ՉԵՄ ՀԻՇՈՒՄ, ՈՐ ԴՈՒ ԶԱՆԳԵԼ ԿԱՄ ԳՐԵԼ ԷԻՐ, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԻՆՁ ՇԱՏ ՄԱՐԴԻԿ ԵՆ ԶԱՆԳՈՒՄ ՈՒ ԳՐՈՒՄ!!!
Սա պետք է, որ լինի ամենատարածված սխալը, որ թույլ են տալիս տղամարդիկ կանանցից պատասխան չստանալուց հետո: Թեև սա կարող է սովորական թվալ, սակայն այն իրենից մեծ խնդիր է ներկայացնում: Լավագույն տարբերակն ուղղակի այդ փաստն անտեսելն է: Առավել ևս եթե զանգահարել կամ գրել էիք ՈՉ Ձեր համարից: Եթե կնոջ մոտ հիշատակում եք անպատասխան հաղորդագրության մասին, ապա դա երկու բան կարող է նշանակել.
1. Ցույց եք տալիս, որ անհանգստանում եք, որ չի պատասխանել: Եթե նոր եք սկսել հանդիպել կնոջ հետ, չափազանց շուտ է անհանգստանալու համար կամ էլ, առավել ևս, ինչ-որ թաքնված կասկածներ արտահայտելու:
2. Ստիպում եք , որ իրեն մեղավոր զգա, ինչը հաճելի չէ ոչ մի կնոջ համար:
7. «Քանի՞ հոգու հետ ես ընկերություն արել»
Նախ և առաջ, վստա՞հ եք, որ ցանկանում եք իմանալ: Երկրորդ, Դուք կրկին անվստահություն եք ցուցաբերում, հատկապես, եթե հենց սկզբից եք հարցնում այդ մասին: Այս դեպքում Դուք ուղղակի ներխուժում եք ՕՏԱՐ մարդու անձնական կյանք: Այն հանգամանքը, որ կինը համաձայնել է հանդիպել Ձեզ հետ, դեռ չի նշանակում, որ այդ ամենը շարունակություն էլ կունենա: Իհարկե, եթե նա է առաջինը հարցնում Ձեզ այդ մասին, գուցե կարող եք Դուք էլ փորձել իմանալ: Բայց ինքներդ երբեք չբացեք այս խոսակցությունը, քանի որ միայն պարտվողի դերում կլինեք:
8. Ցանկացած բան, որն «ապագային» է վերաբերում
«Ահավոր շատ եմ սիրում չինական խոհանոց: Շատ համովա…»
«Վա~յ, ես էլ: Դե արի մյուս շաբաթ գնանք չինական` հաց ուտելու»:
Եթե առաջին ժամադրման ժամանակ անընդհատ խոսում եք կրկին հանդիպելու մասին, ամենայն հավանականությամբ` այն այդպես էլ չի կայանա: Խաղը ծախածա, սուձյան էլ առածա…
Ավելի հետաքրքիր կլինի առարկելը կամ ուղղակի մեկ այլ համարժեք բանի մասին նշելը («ինձ թվումա` մեքսիկականը ավելի համովաե), նույնիսկ եթե կյանքում ոչ չինական, ոչ էլ մեքսիական խոհանոց չեք փորձել: Ուղղակի վստահ եղեք, որ չեք հիասթափվի/հիասթափեցնի:
9. «Ես քեզ ուրբաթ օրը կզանգեմ»
Զրույցը «հաջորդ քայլով» ավարտելը լավ միջոց է միայն այն դեպքում, եթե ցանկանում եք մեկին որևէ իր վաճառել, բայց ոչ այն ժամանակ, երբ խոսում եք կնոջ հետ: Նախ Դուք վերացնում եք անկանխատեսելիության գործոնը, որ միշտ ստիպում է կնոջը մտածել Ձեր մասին և հիշել Ձեզ: Երկրորդ, պակասում է հավանականությունը, որ նա Ձեզ կզանգի: Ավելին, եթե ինչ-ինչ պատճառներով չկարողանաք զանգել, ապա համարեք, որ հարաբերությունները արդեն մոտեցել են իրենց ավարտին: Իսկական տղամարդը կատարում է իր խոստումները, իսկ Դուք, փաստորեն, խոսք էիք տվել…
10. Ցանկացած ակնարկ, որը վատաբանում է նրա` արական սեռին պատկանող ընկերներին:
Ամենաարագ միջոցներից մեկը, որով տղամարդը կնոջը անվստահություն է ներշնչում, վիրավորանքն է վերջինիս ընկերներին (հատկապես արական սեռի ներկայացուցիչներին), առավել ևս, եթե չի հանդիպել նրանց կամ կնոջը լավ չի ճանաչում:
Նույնիսկ եթե կասկածում եք, որ նրանք ավելին են, քան ընկերներ, Դուք ուղղակի այնպիսի իրավիճակում եք հայտնվում, ասես վախենում եք մրցակցության մեջ մտել նրանց հետ, ինչն անմիջապես անվստահության զգացում է ներշնչում կնոջը: Էլ չասած` որ զիջում եք մրցակցային դիրքերը: Լավագույն տարբերակը բերանը փակ պահելն է, երբ խոսքը գնում է նրանց մասին:
Կարդացեք նաև
Հետազոտելով մարդու հանգիստը քնի ժամանակ, մասնագետները եկել են անսպասելի եզրակացության: Պարզվում է, որ զույգը մեկ անկողնում քնելիս զրկվում է լիարժեք հանգստից: Այդպիսի եզրակացության են եկել Ռայերսոն Համալսարանի...
Նյու Յորքի և Վաշինգտոնի համալսարանների գիտնականները ուսումնասիրություն են կատարել և պարզել, որ ընտանեկան զույգերի ամուսնալուծության գլխավոր պատճառը ոչ թե անհավատարմությունն է կամ խաբեությունը...
Ինչպես հայտնել են ամերիկացի գիտնականները՝ գոյություն չունի սեր առաջին հայացքից: Սերը կարող է առաջանալ ոչ շուտ, քան 4 հանդիպումից հետո, հայտնում է gogetnews.info-ն: Վաշինգտոնի կիրառական կենսաբանության ինստիտուտի...
Տեխնոլոգիական առաջընթացի դարաշրջանում սիրելի մարդու հետ կապի մեջ լինելն առավել քան հեշտ է: Մենք կարող ենք ամեն վայրկյան զանգահարել նրան, հաղորդագրություն գրել կամ տեսաձայնային կապով կապվել...
Որոշակի պայմաններում անհարմարությանը հակազդեցությունը կարող է լուրջ խանգարումների առիթ լինել, պնդում են Կալիֆորնիայի համալսարանի ամերիկացի հետազոտողները...
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ տարեց ամուսինների ընտանիքներում ընկճախտային վիճակը կարող են փոխանցել միմյանց: Այս մասին հայտարարել են ամերիկացի հետազոտողները: Հետազոտության ժամանակ գիտնականները վերլուծության...
Շատ մտերիմներ ունեցող մարդիկ կարող են ցավը ավելի հեշտ տանել: Այդպիսի եզրակացության են հանգել Օքսֆորդի համալսարանի գիտնականները: Արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում...
Ֆլորիդացի գիտնականները հետազության արդյունքում պարզել են՝ ինչու են որոշ գրավիչ տղամարդիկ և կանայք շարունակում միայնակ մնալ: Գիտնականների աշխատանքի մասին տեղեկացնում է Personality and Social Psychology Bulletin ամսագիրը...
The Telegraph-ի փոխանցմամբ՝ մարդիկ համբուրվելիս իրենց աչքերը փակում են նրա համար, որ ուղեղն ունակ չէ վիզուալի հետ միաժամանակ մշակել շոշափելի զգացողություններ (լեզվի ու շրթունքների հպումից)...
Գիտնականները եկել են այն եզրակացության, որ սիրելի մարդու հետ կեսժամանոց վեճն ընդունակ է արգելակելու օրգանիզմի վերականգնողական ընդունակությունը ծայրահեղ դեպքում 1 օրով, հայտնում է woman-talk.com-ը...
Gogetnews.info-ի փոխանցմամբ՝ շվեդ գիտնականների խումբը հաստատել է տղամարդկանց կյանքի տևողության ու նրանց կրթված կանանց միջև կապը։ Հաղորդվում է, որ խելացի կանանց հետ ավելի լավ է ապրել...
Սիրահարվածությունը մարդկային օրգանիզմի վրա ցավազրկողի ազդեցություն ունի: Նման եզրակացության են հանգել ամերիկացի ննյարդակենսաբանները: Սթենֆորդի համալսարանի նյարդակենսաբանության մասնագետները փորձարկում են...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն